Նորություն
2024-02-13
Oracle-ը ճանաչվել է առաջատար Gartner-ի 2023-ի Magic Quadrant-ում ֆինանսական պլանավորման ծրագրային ապահովման ու ֆինանսական փակման և կոնսոլիդացման լուծումների համար
Երկու զեկույցներում էլ Oracle-ը ճանաչվել է առաջատար՝ Oracle Fusion Cloud Enterprise Performance Management (EPM) տեսլականը ներդնելու և ամբողջականացնելու իր ունակությամբ: Oracle Cloud EPM-ն օգնում է ֆինանսական հաստատություններին վերացնել մեխանիկական գործընթացները և ներդնել շարունակական նորարարություններ, մոդելավորել և պլանավորել ֆինանսները, մարդկային ռեսուրսները, մատակարարման և վաճառքի շղթան, կրճատել հաշվապահական գրքերը փակելու և զեկուցելու ժամանակը և ավելի արդյունավետ բիզնես որոշումներ կայացնել:
Oracle Cloud EPM-ը, լինելով Oracle Fusion Cloud Enterprise Resource Planning-ի (ERP) մի մասը, առաջարկում է ձեռնարկության կատարողականի կառավարման հնարավորությունների համապարփակ փաթեթ՝ ֆինանսական և օպերատիվ պլանավորումը համապատասխանեցնելու, հաշվապահական գրքերն ավելի արագ փակելու և ձեռնարկության գլխավոր տվյալները կառավարելու համար:
Լուծման հատուկ հնարավորությունները թույլ են տալիս ֆինանսական բաժիններին արդյունավետ կառավարել կոնսոլիդացիայի և փակման ողջ գործընթացը: Ավտոմատացնելով հաշիվների ստուգումն ու գործարքների համեմատումը, ինչպես նաև բավարարելով հարկային հաշվետվությունների կարիքներն՝ այն օգնում է բարելավել ֆինանսական հաշվետվությունների ճշգրտությունը, կրճատել գլոբալ հաշվետվությունների վրա ծախսվող ժամանակը, ապահովել անվտանգությունը և վերացնել այդ գործընթացների հետ սովորաբար կապված ռիսկերը:
Պրոդուկտը ներառում է պլանավորման լավագույն փորձը և միավորում է ֆինանսները, բիզնես տարբեր ուղղություններ և օպերացիոն պլաններ՝ ավելի մեծ ճշգրտության և ճկունության համար: Սցենարների մոդելավորման առաջադեմ հնարավորություններն օգնում են կազմակերպություններին հաղթահարել անորոշությունը:
Համակարգն ունի արդյունավետության կառավարման խելացի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս արագ արձագանքել բիզնեսում փոփոխություններին: Բացի այդ, ներդրված արհեստական ինտելեկտը շարունակաբար վերահսկում է պլանները, կանխատեսումները և շեղումները՝ ֆինանսական և օպերացիոն տվյալների օրինաչափությունները բացահայտելու համար և կանխատեսում է արդյունքներ՝ օգնելով որոշումներ կայացնել
Oracle Cloud EPM-ը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել և ներդնել նորարարություններ, ավտոմատացնել, ադապտացնել և օգտագործել նոր բիզնես հնարավորություններ՝ ըստ պահանջի: Արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման, թվային օգնականների և վերլուծականի մշտական թարմացումներով հարթակը հաճախորդներին մշտապես տրամադրում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաները:
Հարկ է նաև նշել, որ Gartner Peer Insights-ը տրամադրում է հաճախորդների ստուգված ռեյթինգներ: Oracle-ը նախկինում ճանաչվել էր Հյուսիսային Ամերիկայի հաճախորդների ընտրություն՝ Gartner Peer Insights Voice of the Customer for Financial Planning Software 2023 զեկույցում: Իսկ վերջին 12 ամիսների ընթացքում Oracle-ի ֆինանսական փակման և կոնսոլիդացման լուծումների ակնարկներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, հարցման մասնակիցների 95%-ը խորհուրդ են տվել Oracle Cloud EPM-ին իրենց գործընկերներին:
Oracle Cloud EPM-ի, ինչպես նաև Oracle-ի այլ լուծումների ձեռքբերման մասին լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ oracle@muk.group էլ.հասցեով։