Նորություն
2023-07-04
A10 Networks-ն ամրապնդում է ամպային անվտանգությունը` հավելվածների առաքման առաջին լուծումով, որը ինտեգրված է հաջորդ սերնդի WAF-ի հետ՝ հիբրիդային ամպային միջավայրերի անվտանգության և խափանումների դեմ կայունության ապահովման համար։
A10 Networks-ը հայտարարել է համակցված լուծման մասին, որը բաղկացած է Thunder Application Delivery Controller-ից (ADC) և նոր A10-ի հաջորդ սերնդի վեբ հավելվածների firewall-ից՝ (WAF Fastly հիմքով) հիբրիդային ամպային միջավայրերի համար ավտոմատացված շերտավոր անվտանգություն և ճկունություն ապահովելու համար:
Այս համադրությունը ստեղծում է բարձր արդյունավետության անվտանգության լուծում հավելվածի մուտքի ռազմավարական կետում, որը նվազեցնում է կեղծ գործարկումները և ավտոմատացնում անվտանգությունը՝ բարձրացնելով ճկունությունն ու արդյունավետությունը: Այն նաև օգնում է բարելավել ամպի տնտեսական ցուցանիշները և բիզնես արդյունքները:
Նորույթը հիբրիդային ամպային միջավայրում տեղակայված ծրագրային ապահովման և ապարատային սարքերի վեբ պաշտպանությունը բարելավելու միասնական լուծում է: Այն կարող է տեղակայվել տարբեր ֆորմ-ֆակտորներով՝ ներառյալ վիրտուալ մեքենաները և ապարատային սարքերը:
Thunder ADC-ն ապահովում է պաշտպանություն DDoS հարձակումներից, նույնականացում և պրոտոկոլների ստուգում: A10 Next-Gen WAF-ը տրամադրում է վեբ հավելվածների անվտանգության առաջադեմ ծառայություններ: Աշխատելով հավելվածների սերվերներից առաջ՝ նման 1 լուծումը կարող է արդյունավետորեն աշխատել ինչպես մեկ, այնպես էլ հարյուրավոր կամ հազարավոր հավելվածների՝ առանց յուրաքանչյուր սերվերի համար առանձին հավելվածներ տեղակայելու անհրաժեշտության, ինչը նվազեցնում է հավելվածի անվտանգության տեղակայման ժամանակը:
A10 Thunder ADC-ի և A10 Next-Gen WAF-ի համադրությունն ապահովում է մի շարք առանձնահատկություններ, որոնք դուրս են գալիս ավանդական վեբ հավելվածների firewalls-ի ֆունկցիոնալությունից: Դրանք ներառում են.
- Բազմաշերտ պաշտպանություն․ դիմակայում է այսօրվա վեբ սպառնալիքներին և ներառում է OWASP Top 10 պաշտպանություն, DDoS պաշտպանություն, TLS/SSL նույնականացում և վերծանում:
- Պարզեցում՝ համախմբման հաշվին․ Thunder ADC կոնվերգենցիան լիովին ինտեգրված լուծում է՝ օպտիմիզացված ընդլայնված բեռնվածության հավասարակշռման, ADC քեշավորման և Fastly ամպային ծառայության միջոցով: Բացի այդ, հաճախորդներն ունեն A10 Networks-ի աջակցության միասնական կետ:
- Օգտագործման դյուրինություն․ ՏՏ մասնագետների համար ուսուցման շրջանի բացակայություն՝ կեղծ գործարկումների գրեթե 0-ական մակարդակով։ Fastly-ի օգտատերերի մոտ 90%-ը լուծումը գործարկում է արգելափակման ռեժիմում՝ ապահովելով միայն վնասակար թրաֆիքի կանգնեցումը։
- Նվազեցված ծախսեր․ լուծումն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ՝ քիչ կամ առանց կոնֆիգուրացիայով, օգտագործում է շեմային արժեքների համադրություն, ինչպես նաև ֆիրմային Fastly - Network Learning Exchange (NLX) և SmartParse տեխնոլոգիաները՝ կեղծ գործարկումների նվազեցման և բարձր արդյունավետությամբ ավտոմատ հայտնաբերում և արգելափակում ապահովման համար։
- Ռիսկերի կրճատում․ պաշտպանում է ժամանակակից հարձակման վեկտորներից, ինչպիսիք են ATO առևանգում, brute force հարձակումներ և DDoS-ը, ինտեգրվում է հայտնի DevOps և SIEM գործիքներին՝ այն դարձնելով իդեալական ընտրություն ձեռնարկությունների DevSecOps թիմերի համար:
Նոր ապրանքի գնման, ինչպես նաև A10 Networks-ի այլ լուծումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ a10@muk.group էլ.