Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Arista ներկայացրել է մի շարք նոր կոմուտատորներ

Նորություն

2023-03-10

Arista Networks ընկերությունն ընդլայնել է իր կոմուտատորների շարքն՝ ավելացնելով ութ նոր մոդելներ՝ ներառյալ 800Գբիտ/վ թողունակությամբ սարքավորում։

Նոր կոմուտատորները թույլ կտան ապահովել ցանցի կոնֆիգուրացիայի ավելի չկուն կարգավորումներն՝ առանձին կազմակերպությունների կոնկրետ պահանջներին համապատասխան։

В Hi-End-դասին Arista-ն ավելացրել է 800Գբիտ/վ օժանդակմամբ 32 պորտով նոր կոմուտատոր, որը ընդգրկված էր 7060X5 շարքում։ Նորույթն օժանդակում է 25,6Տբիտ կոմուտացիոն ֆաբրիկան, ինչպես նաև՝ OSFP կամ QSFP տիպի օպտիկական մոդուլները։ Նոր կոմուտացիոն ֆաբրիկան թույլ է տվել ստանալ երեք համակարգ 7060X5 սերիայում 25,6 Տբիտ/վ թողունակությամբ՝ գերարտադրողական կորպորատիվ միջավայրերի և հիպերմասշտաբավորմամբ տվյալների մշակման կենտրոնների համար․

• մոդել 1 RU 128 պորտի համար 200 Գբիտ/վ թողունակությամբ;
• մոդել 2 RU 64 պորտի համար 400 Գբիտ/վրկ թողունակությամբ;
• նոր կոմուտատոր 1 RU 32 պորտի համար՝ 800 Գբիտ/վ թողունակությամբ:

Arista-ն նաև ավելացրել է տվյալների կենտրոնների համար հինգ նոր 7050X4 սերիայի Leaf-կոմուտատորներ, որոնք հիմնված են 8Տբ/վ կոմուտացիոն ֆաբրիկայի վրա: Նոր սարքերն առաջարկում են բազմաթիվ կոնֆիգուրացիաներ, աջակցում են 10, 25, 50 կամ 100 Գբ/վ փոքր ֆորմ-ֆակտորով (SFP) օպտիկական մոդուլներ, որոնք հետադարձ համատեղելի են 10 Գբ/վ և NRZ մոդուլյացիայի վրա հիմնված 25 Գբ/վ հոսթների տեղադրված բազայի հետ։ Նորույթներն օժանդակում են 100 Գբ/վ և 200 Գբ/վ հոսթներ՝ հիմնված 50G PAM4-ի վրա և պահպանում են դարակաշարի մակարդակի նույն խտությունը, ինչ 48 պորտով սարքերը: Այս համակարգերը նաև հաճախորդներին առաջարկում են հիմնագծին միանալու համար Uplink-պորտեր՝ 100-ից 400 Գբիտ/վ արագության միջակայքում:

7050X4 կոմուտատորները նաև օժանդակում են են OSFP կամ QSFP օպտիկական մոդուլներին, ինչը հեշտացնում է արդիականացումը դեպի ավելի արագ ցանցային ենթակառուցվածք՝ պահպանելով ձարդեն իսկ արված ներդրումները:

7050X4 և 7060X5 պլատֆորմները հիմնված են Broadcom Trident4 և Tomahawk4 չիպսեթների վրա և հասանելի կլինեն 2023 թվականի առաջին եռամսյակում:

Arista Networks-ի նոր կոմուտատորների կամ այլ լուծումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ arista@muk.group էլ. հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.