Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Բազմաֆունկցիոնալ ամպ: MUK-ը դառնում է AWS-ի լիազորված դիսթրիբյութորը

Նորություն

2025-03-13

MUK Group-ը հայտարարում է AWS-ի հետ դիսթրիբյութորական համաձայնագրի ստորագրման մասին Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Ղազախստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի տարածքում:

MUK ընկերությունների խումբն իր գործընկերներին և հաճախորդներին առաջարկում է ավելի քան 240 լիարժեք ծառայություններ՝ հաշվողական, տվյալների պահպանման, տվյալների բազաների, ցանցերի, վերլուծության, մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի (AI), ինչպես նաև իրերի ինտերնետի (IoT) համար:

MUK-ն օգնում է հաճախորդներին տեղափոխել բիզնեսի համար կարևոր տվյալներ և ծրագրեր դեպի AWS Cloud՝ հաշվի առնելով այն մարտահրավերներն ու ցնցումները, որոնց կարող են հանդիպել ժամանակակից ընկերությունները: Որպես AWS-ի լիազորված դիսթրիբյուտոր՝ MUK-ն օժանդակում է հաճախորդներին իրենց ընթացիկ հավելվածները տեղափոխել AWS Cloud՝ տրամադրելով կոմպլեքս ծառայություններ՝ առանց ֆիզիկական տվյալների կենտրոններ և լոկալ սերվերներ գնելու, սպասարկելու և պահպանելու անհրաժեշտության:

Հաճախորդները կարող են կառավարել իրենց հավելվածները AWS-ում և օպտիմալացնել իրենց ՏՏ ենթակառուցվածքը՝ միաժամանակ նվազեցնելով ֆիքսված ծախսերը և ստանալով արդյունք մասշտաբավորումից: AWS Cloud-ի միջոցով կազմակերպությունները կարող են օժանդակել ընդլայնմանը դեպի նոր աշխարհագրական տարածքներ՝ հեշտությամբ տեղակայելով հավելվածները բազմաթիվ վայրերում:

Բոլոր չափերի և տեսակների կազմակերպությունների համար, որոնք պլանավորում են ընդունել և զարգացնել ԱԻ-ն, AWS-ն առաջարկում է գեներատիվ ԱԻ բազայի վրա հավելվածներ ստեղծելու գործիքներ։ AWS գեներատիվ ԱԻ-ն ձեռնարկության կորպորատիվ մակարդակի անվտանգություն և կոնֆիդենցիալություն է, մուտք՝ դեպի ոլորտի առաջատար հիմնական մոդելներ, գեներատիվ ԱԻ հիմքով հավելվածներ և մոտեցում՝ հիմնված տվյալների օգտագործման վրա։:

MUK ընկերություների խումբը ունի սեփական Ուսումնական կենտրոնը Վրաստանում․ Ղազախստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում, որտեղ անց է կացվում AWS գծով լիազորված ուսուցում։ Սա ընկերությունների ՏՏ անձնակազմին հնարավորություն է տալիս ծանոթանալ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են AWS ճարտարապետությունը, հավելվածների մշակումը, գործառնական ուսուցումը, անվտանգությունը և մեծ տվյալները: AWS լիազորված թրեյնինգի միջոցով նրանք ձեռք են բերում պրակտիկ փորձ՝ օգտագործելով AWS ծառայությունները, տիրապետելով դրանց ֆունկցիոնալությանը և սովորելով իրական օգտագործման դեպքեր:

AWS լուծումների ձեռքբերման մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ int_sales@muk.cloud էլ․հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.