Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Ավելի շատ հաշվարկներ փոքր տարածության մեջ։ APC NetShelter SX Gen2

Նորություն

2024-08-30

APC by Schneider Electric ընկերությունը ներկայացրել է NetShelter SX դարակաշարերի մոդելային շարքի թարմացումը

NetShelter SX Gen2 ունեն սարքավորումների, կազմակերպման և սպասարկման համար և զինված են այնպիսի ֆունկցիաներով, որոնք տեղադրումը դարձնում են արագ, պարզ և հստակ։ Դարակաշարերը հեշտորեն կոնֆիգուրացվում և մոդիֆիկացվում են, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք երկար ժամանակահատված և տարբեր կիրառման ոլորտներում։ Մոդելների ամբողջական կոնստրուկցիան մեծացնում է դրանց ամրությունն ու երկարացնում է էքսպլուատացիայի ժամանակահատվածը։

Երկրորդ սերնդի NetShelter SX օժանդակում է 42-48U ֆորմ-ֆակտորով ավելի մեծ աշխատանքային տարածություն՝ կախված մոդելից, ինչպես նաև՝ ունեն բարձր ստատիկ բեռնվածություն՝ 1814կգ։ Սա ապահովում է ավելի բարձր հաշվողական հզորություն քառակուսի ֆութի վրա, ինչն իր հերթին նպաստում է տվյալների մշակման կենտրոնի ֆիզիկական ծավալի փոքրացման և ռեսուրսների սպառման իջեցմանը։

Նախորդ սերնդի NetShelter SX դարակաշարի հետ համեմատած՝ նոր մոդելներում բարձրացված է դռան պերֆորացիայի մակարդակը 69%-ից մինչև 80%, իսկ դռան բացվածքի անկյունը աճել է 130°-ից 270°։

Առաջնային դուռը զինված է եռակետ կողպեքով։ Պետք է նշել նաև, որ NetShelter SX Gen2 շարքը նախատեսված է 97% վերաօգտագործման կրկնակի վերամշակման և ածխաթթու գազի արտանետման 3,3% նվազման համար։ Բոլոր մոդելներն ունեն 5 տարի երաշխիքային ժամկետ։ Բացի դրանից,ավելի էֆեկտիվ աշխատանքի համար NetShelter SX Gen2 կարելի է լրացնել մի շարք ապարատային և ծրագրային կոմպոնենտներով։ Օրինակ՝ NetBotz շրջակա միջավայրի պարամետրերի վերահսկման համակարգը ապահովում է բարձր էկոլոգիական և ֆիզիկական անվտանգություն։

PDU NetShelter ինտելեկտուալ դարակաշարերը թույլ են տալիս չափել և կառավարել էլեկտրասնուցումը։ Smart-UPS Modular Ultra Անխափան Սնուցման Աղբյուրը՝ ԱՍԱ, ապահովում է սնուցման բարձր խտությամբ օնլայն պաշտպանություն՝ աշխատանքի մասշտաբավորվող ժամանակում՝ լիթիում-իոնային մարտկոցների օժանդակմամբ։ Իսկ EcoStruxure IT ծրագրային հարթակն ապահովում է ամպային մոնիթորինգ ու վերահսկում։

Նոր դարակաշարերի ձեռքբերման, ինչպես նաև APC by Schneider Electric այլ լուծումների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ apc@muk.group էլ․հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.