Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Բարձր կատարողական երթուղավորում Արհեստական Բանականության համար․ Juniper PTX10000 երթուղիչներ

Նորություն

2024-04-25

Juniper Networks-ը ներկայացրել է նոր երթուղիչ հարթակներ՝ որպես իր՝ PTX շարքի մի մաս, որ նախատեսված են արհեստական բանականության դարաշրջանում բարձր արդյունավետության ցանցերը փոխակերպելու համար:

Packet Transport Router (PTX) սերիայի երթուղիչները նախատեսված են խոշոր գլոբալ ցանցերի և տվյալների մշակման կենտրոնների պահանջների բավարարման համար։ PTX սերիայի հիմքում ընկած է Express 5 պրոցեսորը, որ առաջին անգամ ներկայացվել է 2022 թվականին, ինչպես նաև՝ LC1301 մոդուլային գծային քարտերը, քայլառքայլ ներդրվում է ընկերության սարքավորումների մեջ։ Դրա շնորհիվ PTX10000 շասսին կարող է օժանդակել մինչև 72 400 GE պորտ կամ 32 800 GE պորտ՝ 14 RU ֆորմ-ֆակտորով։

PTX նոր երթուղիչների հիմնարար էլեմենտն է հանդիսանում Juniper (CORA) կոնվերգենտ օպտիկական երթուղավորման ճարտարագիտության հետ ինտեգրացիան։ CORA-ն IP ռեալիզացիան է՝ DWDM (IPoDWDM)-ի վրա, որը հանդիսանում է կարևոր մոտեցում ժամանակակից երթուղավորմանը։ IPoDWDM-ը հեռահաղորդակցության տեխնոլոգիա է, որը ինտեգրում է IP երթուղիչները և ցանցային անջատիչները անմիջապես օպտիկական տրանսպորտային ցանցի (OTN) հետ՝ օգտագործելով խիտ ալիքի բաժանման մուլտիպլեքսավորում (DWDM): DWDM-ը օպտիկամանրաթելային փոխանցման տեխնոլոգիա է, որը մեծացնում է թողունակությունը՝ ի հաշիվ տվյալների տարբեր հոսքերի՝ լույսի տարբեր ալիքների երկարությամբ ուղարկման:

CORA-ն ավելի է ընդլայնվել Juniper's Paragon Automation տեխնոլոգիայի օպտիմիզացված բազմաշերտ կառավարման հնարավորություններով՝ CORA-ն դարձնելով լայնածավալ IPoDWDM ճարտարագիտություն, որը հարմարեցված է առավել պահանջկոտ հավելվածների համար:

Paragon Automation-ը վերափոխում է բիզնես-մտադրությունները անհրաժեշտ մակարդակի կատարողականի՝ ցանցի և ցանցային ծառայությունների կյանքի ողջ ցիկլի ընթացքում՝ հեռացնելով ձեռքով կատարվող պրոցեսները՝ դրանով նվազեցնելով ՏՏ մասնագետների ծանրաբեռնվածությունը։

Անվտանգության տեսանկյունից հարկ է նշել, որ բացի ներդրված գծային արագությամբ MACsec գաղտնագրումից յուրաքանչյուր պորտում, առանց կատարողականությունը խաթարելու, յուրաքանչյուր PTX երթուղիչ ունի սարքի եզակի իդենտիֆիկատոր և օգտագործում է Trusted Platform Module (TPM) 2.0՝ բեռնման պահին սարքավորումների ամբողջականության և ՕՀ-ի ավտոմատ կերպով ստուգման համար։

Հնարավոր է նաև ներդնել Corero SmartWal Threat Defense Director (TDD) անվտանգության ծառայությունը, որն ապահովում է բաշխված պաշտպանություն DDoS-ի դեպքում:

PTX սերիայի երթուղիչների, ինչպես նաև Juniper Networks-ի այլ լուծումների ձեռքբերման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ juniper@muk.group էլ.հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.