Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Արհեստական բանականությունը՝ գործողության մեջ։ Autodesk թողարկում է Autodesk AI

Նորություն

2024-02-20

Autodesk-ը ներկայացրել է ստեղծարարությունը բացահայտող Autodesk AI-ի տեխնոլոգիան, որն օգնում է լուծել խնդիրներ և վերացնում անարդյունավետ աշխատանքը տարբեր ոլորտներում:

Քիչ տեխնոլոգիաներ ունեն այնքան ներուժ, որքան արհեստական ինտելեկտը: Զբաղվելով ԱԻ ոլորտում հետազոտություններով ու մշակմամբ՝ #Autodesk-ը եզակի հնարավորություններ ունի դրա զարգացման համար՝ նախագծման և արտադրության ոլորտում կիրառությունների համար։

Autodesk AI-ն ներառված է Design and Make հարթակում և ապահովում է խելացի օգնություն և գեներացնող հնարավորություններ, որոնք օգնում են հաճախորդներին ստանալ հնարավորինս ճշգրիտ արդյունքներ: Լուծումը նվազեցնում է դիզայներների և ինժեներների վերապատրաստման ժամանակը, մեծացնում է նրանց արտադրողականությունը և արագացնում նորարարությունը: Autodesk AI-ն հասանելի է Autodesk-ի ողջ պորտֆոլիոյում և աճում է նոր ֆունկցիոնալությամբ՝ նպաստելով ստեղծագործական ուսումնասիրություններին ու խնդիրների լուծմանը: Համակարգը ավտոմատացնում է կրկնվող առաջադրանքները՝ նվազագույնի հասցնելով սխալները՝ ազատելով ժամանակն ու վերլուծելով նախագծի բարդ տվյալները՝ կանխատեսելի ինֆորմացիա առաջարկելու համար:

Autodesk AI գործիքակազմը լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում: Այսպես՝ ճարտարապետության, դիզայնի և շինարարության համար հասանելի են հետևյալ հնարավորությունները.
⦁ Autodesk Forma-ն տրամադրում է քամու, աղմուկի և ծախսվող էներգիայի վերլուծություն, ինչն օգնում է վաղ պլանավորման և նախագծման որոշումներ կայացնելու մեջ, որոնք բարելավում են արդյունքները:
⦁ InfoDrainage-ում Deluge-ի մեքենայական ուսուցման գործիքը տեղեկատվություն է տրամադրում տիղմազտիչ լճակների և ճահիճների լավագույն տեղադրման մասին՝ օգնելով կանխել կամ նվազեցնել ջրային աղետների ազդեցությունը:
⦁ AutoCAD-ն օգտագործում է արհեստական ինտելեկտն՝ նախագծողներին օգնելով ավելի արագ կատարել առաջադրանքները՝ կարդալով ձեռագիր ու թվային նշումներ, հայտնաբերելով օգտատերերի մտադրությունը՝ առաջարկելով համատեքստի հետ ռելեվանտ գործողություններ՝ փոփոխություններն հեշտությամբ կատարելու համար:
⦁ Construction IQ-ն օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ շինարարական ռիսկերի կանխատեսման, կանխման և կառավարելու համար, որոնք կարող են ազդել որակի, անվտանգության, ծախսերի կամ ժամանակացույցի վրա:

Պրոդուկտների նախագծման և արտադրության համար Autodesk AI-ն առաջարկում է հետևյալը.
⦁ Վերջերս ձեռք բերված Blank.AI գեներատիվ AI հնարավորությունները թույլ են տալիս կոնցեպտուալ դիզայնի ուսումնասիրություն ավտոմոբիլային արդյունաբերության համար, ինչը բերում է ավելի արագ արդյունքների և 3D մոդելների զարգացման, որոնք կարող են արագ ստեղծվել, ուսումնասիրվել և խմբագրվել իրական ժամանակում՝ օգտագործելով սեմանտիկ հսկողություն և հասկանալի լեզու՝ առանց առաջադեմ տեխնիկական հմտությունների:
⦁ Autodesk Fusion-ի միջոցով հաճախորդները կարող են ավտոմատ կերպով ստեղծել արտադրանքի նմուշներ, որոնք օպտիմիզացված են արտադրության մեթոդի, արժեքի և այլնի համար:
⦁ Fusion աշխատանքային հոսքերը նախագծված են ավտոմատ կերպով կաղապարային ավտոմատացված արտադրական գործիքների ուղիներ ստեղծելու համար, որոնք կարող են ճշգրտվել ըստ անհրաժեշտության: Իսկ ավտոմատացված գծագրերը կապահովեն ինտերակտիվ ցուցակների ստեղծումը, տեսակների տեղադրումն ու ծանոթագրությունների աշխատանքային պրոցեսները:

Մեդիայի և զվարճանքի համար հասանելի են Autodesk AI-ի հետևյալ հնարավորությունները․
⦁ Autodesk Flow-ն ավտոմատացնում է մեդիայի և զվարճանքի արտադրության պլանավորումը՝ կառավարելով անընդհատ փոփոխվող փոփոխականները՝ թիմերի և բյուջեների միջև: Գեներատիվ պլանավորումը րոպեների ընթացքում տալիս արդյունք մի գործընթացի համար, որն ավանդաբար տևում է օրեր, ինչը թիմերին թույլ է տալիս կանխատեսել, պլանավորել և ճիշտ բաշխել ռեսուրսները, որպեսզի ապահովվի ստեղծարարության ողջ պոտենցիալն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։
⦁ Autodesk Flame-ն օգտագործում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա՝ ավտոմատացնելով նկարիչների ձեռքով արվող առաջադրանքները, ինչպիսիք են keying-ը, երկնքի փոխարինումը, կոսմետիկ աշխատանքը և տեսախցիկի հետևումը:
⦁ AI-ի վրա աշխատող աշխատանքային հոսքերը Maya-ում (ներկայումս բետա տարբերակում) արտիստներին հնարավորություն է տալիս շփվելու Maya տեսարանի տվյալների հետ՝ օգտագործելով տեքստային հուշումներն ու հասկանալի լեզուն:
⦁ Wonder Dynamics-ի հետ համագործակցության շնորհիվ արհեստական ինտելեկտը կդառնա Maya փլագինի հիմքը՝ ավտոմատ անիմացիայի, լուսավորության և կենդանի տեսարաններում համակարգչով գեներացված հերոսների layout-ի համար։

Autodesk-ի լուծումների ձեռքբերման մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ autodesk@muk.group էլ․հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.