Նորություն
2025-04-21
Vertiv-ը ներկայացնում է Liebert GXT5 լիթիում-իոնային անխափան սնուցման սարքերը 5-ից 10 կՎԱ հզորությամբ
Liebert GXT5 կրկնակի փոխակերպման ԱՍԱ ապահովում է լարման կարգավորման ամենաբարձր մակարդակը և մարտկոցի պահեստավորումը ՏՏ սարքավորումների համար՝ ապահովելով կրիտիկական կարևոր հավելվածների պաշտպանությունը հոսանքի անսպասելի անջատումների կամ հոսանքի աննախադեպ տատանումների դեպքում:
ԱՍԱ պաշտպանում են լարման լայն դիապազոնի տատանումներից և ավտոմատ կերպով անցնում մարտկոցի պահեստային սնուցմանը: Հզորության գործակցի՝(PF) 1.0 և մարտկոցից անցման ժամանակի բացակայության շնորհիվ, լուծումները հուսալիություն են ապահովում ձեր ամենակարևոր ակտիվների պաշտպանության հարցում:
Հիմնական առանձնահատկությունները․
Vertiv Liebert GXT5 Lithium-Ion 5-10 կՎԱ-ի, ինչպես նաև Vertiv-ի այլ լուծումների ձեռքբերման վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ vertiv@muk.international էլ․հասցեով: