Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Veeam թողարկել է Microsoft 365-ի համար Veeam Backup թարմացումը

Նորություն

2025-04-11

Veeam Software-ը հայտարարել է Microsoft 365 v8.1-ի համար Veeam Backup-ի նոր տարբերակի թողարկման մասին

Microsoft 365 v8.1-ի համար Veeam Backup-ը ներառում է մի քանի կարևոր թարմացումներ, որոնք ուղղված են կատարողականության, անվտանգության և ճկունության բարելավմանը: Նոր թողարկումը բարելավում է Microsoft 365 միջավայրերի համար ռեզերվային կրկնօրինակկման պրոցեսը՝ հեշտացնելով տվյալների պաշտպանությունը կրիտիկական կարևոր ծառայությունների համար, ինչպիսիք ենExchange Online, SharePoint, OneDrive և Microsoft Teams:

v8.1 թողարկման տարբերակիչ առանձնահատկություններից է նոր պրոքսիների փուլի գործառույթը: Պրոքսի փուլերը բաշխում են ռեզերվային կրկնօրինակների մշակումը մի քանի պրոքսիների միջև, ինչը հանգեցնում է արդյունավետության բարձրացման և ռեզերվային կրկնօրինակման ժամանակի կրճատմանը: Այս ֆունկցիան հատկապես օգտակար է մեծ միջավայրերում, քանի որ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ մշակել ռեզերվային կրկնօրինակման խնդիրները՝ վերացնելով խոչընդոտները և բարելավելով ընդհանուր կատարեղականությունը:

Linux-ի վրա հիմնված ռեզերվային պրոքսի սերվերների ավելացմամբ՝ ծրագրավորողները ավելի մեծ ճկունություն են ապահովել ենթակառուցվածքի ընտրության հարցում: Linux-ի մեքենաներն այժմ կարող են ծառայել որպես պահուստային պրոքսի սերվերներ՝ թույլ տալով կազմակերպություններին ներառել տարբեր օպերացիոն համակարգեր իրենց պահեստային ճարտարագիտության մեջ և հետագայում օպտիմալացնել իրենց միջավայրը՝ մասշտաբայնության և ծախսերի արդյունավետության համար:

Անվտանգությունը միշտ առաջնահերթություն է, և 8.1 տարբերակում այն ամրապնդվել է բազմագործոն նույնականացման (MFA) ներառմամբ: Պաշտպանության այս լրացուցիչ շերտն ապահովում է, որ միայն լիազորված օգտվողները կարող են մուտք գործել Veeam Backup Microsoft 365 վահանակ: Քանի որ ավելի շատ կազմակերպություններ են բախվում կիբերանվտանգության սպառնալիքներին, այս թարմացումը կարևոր է ռեզերվային կրկնօրինակմանզգայուն տվյալներն անվտանգ պահպանելու համար։

M365 v8.1-ի համար Veeam Backup-ում ընդլայնված են Microsoft Teams-ի համար ռեզերվային կրկնօրինակման հնարավորությունները՝ ներառելով ինչպես մասնավոր, այնպես էլ ընդհանուր ալիքներ: Սա ապահովում է Teams-ի տվյալների պաշտպանությունն ինչպես մասնավոր խոսակցություններում, այնպես էլ ընդհանուր աշխատանքային տարածքներում:

Բացի այդ, v8.1-ը փոխում է իր backend տվյալների բազան SQLite-ից PostgreSQL: Այս փոփոխությունը ապահովում է բարելավված կատարողականություն, մասշտաբայնություն և հուսալիություն, հատկապես մեծ միջավայրերի համար: Քանի որ կազմակերպությունները շարունակում են մասշտաբավորել իրենց՝ ռեզերվային կրկնօրինակման օպերացիաները, այս անցումը կօգնի ապահովել լուծման՝ տվյլաների աճող պահանջներին։

Հարկ է նաև նշել, որ կան մի քանի հիմնական կետեր, որոնք պետք է հաշվի առնել Microsoft 365 v8.1-ի համար Veeam Backup-ին թարմացնելիս.

  • • Ժամանակակից նույնականացման պահանջ. Microsoft-ի կողմից բազային նույնականացումից հրաժարվելու պատճառով, M365 v8.1-ի համար Veeam Backup-ում ավելացված Microsoft 365 նոր օգտվողները պետք է օգտագործեն ժամանակակից նույնականացում: Կարևոր է պլանավորել այս անցումը և համոզվել, որ ընկերության միջավայրը համապատասխան կերպով կարգավորված է՝ ծառայության ընդհատումներից խուսափելու համար:
  • • Թարմացման գործընթացը. Veeam թարմացումների մաստերն ապահովում է սահուն անցում 8.1 տարբերակին: Թարմացման գործընթացում դուք պետք է կարգավորեք նոր PostgreSQL օրինակ և պրոքսի-սերվերների փուլեր՝ ձեր ռեզերվային կրնօրինակման ենթակառուցվածքը օպտիմալացնելու համար: Պատշաճ պլանավորումը կապահովի սահուն արդիականացում՝ նվազագույն պարապուրդով:

Veeam լուծումներ ձեռք բերելու մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ veeam@muk.group էլ․հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.