Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Netapp-ը և Vmware-ն ընդլայնում են համագործակցությունը՝ տվյալների ավելի արդյունավետ պահպանման և պաշտպանության համար

Նորություն

2024-06-27

Netapp-ը հայտարարում է VMware Sovereign Cloud-ի հետ ինտեգրման և ժամանակակից վիրտուալացված հավելվածների համար տվյալների պարզեցված կառավարման մասին

Ընկերությունը հայտարարել է VMware Sovereign Cloud-ի համար NetApp StorageGRID-ի թողարկման մասին : VMware Cloud Director Object Storage Extension-ի համար NetApp Plugin-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս ավելի ծախսարդյունավետ պահել և պաշտպանել ոչ կառուցվածքային տվյալները՝ պահպանելով գաղտնիության և տվյալների տեղորոշման համաշխարհային կանոնակարգերը: NetApp-ը նաև հայտարարել է VMware vSphere-ի համար (OTV 10.0) NetApp ONTAP Tools-ի վերջին թողարկման մասին, որը նախատեսված է պարզեցնել և կենտրոնացնել ձեռնարկության տվյալների կառավարումը vSphere բազմօգտագործման միջավայրերում: NetApp Object Storage նոր փլագինը ամպային ծառայություններ մատուցողներին հնարավորություն է տալիս հեշտորեն ինտեգրել StorageGRID՝ որպես օբյեկտների պահպանման հիմնական լուծում՝ հաճախորդներին առաջարկելով անվտանգ օբյետկային պահոց։

Ինտեգրումը մատուցում է StorageGRID ծառայությունները ծանոթ VMware Cloud Director ինտերֆեյսի շրջանակներում՝ նվազագույնի հասցնելով ուսուցման ջանքերը և առավելագույնի հասցնելով եկամուտ ստանալու ժամանակը: StorageGRID-ն այլ լուծումներից առանձնացնող հատկությունն է վերջինիս համընդհանուր համատեղելիությունն ու արդյունաբերական ստանդարտ API-ների համար ներդրված օժանդակությունն, ինչպիսին է Amazon S3 API-ն, որը հնարավորություն է տալիս անխափան փոխգործակցությանը բազմաթիվ ամպային միջավայրերում:

Լրացուցիչ առավելությունները, ինչպիսիք են կյանքի ցիկլի ավտոմատ կառավարումը, օգնում են ապահովել ավելի ծախսարդյունավետ պաշտպանություն, պահեստավորում և բարձր հասանելիության օժանդակություն VMware միջավայրերին՝ չստրուկտուրավորված տվյալների հետ: NetApp Sovereign Cloud-ի ինտեգրումը Cloud Director-ի հետ հնարավորություն կտա ծառայություններ մատուցողներին առաջարկել իրենց հաճախորդներին հետևյալ առավելությունները.

• Ավելի լավ երաշխիք զգայուն տեղեկատվության, ներառյալ մետատվյալների վերահսկողության տակ մնալու՝ միաժամանակ կանխելով այնպիսի մարդկանց կամ կազմակերպությունների մուտքը, որոնք կարող են խախտել տվյալների գաղտնիության մասին օրենքները:
• Ընդլայնված անվտանգություն և պահանջներին համապատասխանություն, որը պաշտպանում է հավելվածներն ու տվյալները արագ զարգացող հարձակման վեկտորներից՝ միաժամանակ պահպանելով շարունակական համապատասխանությունը:
• Ապագային ուղղված ենթակառուցվածք՝ արագ արձագանքելու տվյալների գաղտնիության փոփոխվող կանոնակարգերին և անվտանգության սպառնալիքներին:
• Տվյալների արժեքականությունը բացահայտնելու հնարավորություն՝ տվյալների անվտանգ փոխանակման և վերլուծության միջոցով՝ խթանելու նորարարությունը ու չխախտելով գաղտնիության մասին օրենքները:

Բացի այդ, NetApp-ը հայտարարել է VMware-ի հետ համագործակցության մասին՝ API-ի ինտեգրումը NetApp ONTAP-ի և VMware vSphere-ի միջև արդիականացնելու նպատակով: Այս ինտեգրումն օգնում է VMware-ի ադմինիստրատորներին պարզեցնել NetApp ONTAP-ի վրա հիմնված տվյալների կառավարման պլատֆորմների կառավարումն ու շահագործումը բազմաօգտատերային vSphere միջավայրերում՝ միաժամանակ օգտագործելով միկրոծառայությունների վրա հիմնված նոր ճարտարագիտություն՝ ավելի մասշտաբայինության և հասանելիության համար: NetApp ONTAP-ի և ONTAP Tools for vSphere վերջին թողարկումներով շատ ավելի արագ և հեշտ է ապահովել, պաշտպանել և բարձրացնել ժամանակակից VMware միջավայրերի անվտանգությունը մեծ մասշտաբներում՝ միաժամանակ պահպանելով տեսանելիության և վերահսկման մեկ կետ vSphere-ի միջոցով:

VMware-ի համար NetApp ONTAP գործիքները հաճախորդներին տրամադրում են երկու հիմնական առավելություն.

• Վերասահմանված ճարտարագիտություն VMware vSphere API-ների ինտեգրման համար Storage Awareness (VASA) պարզեցնում է քաղաքականությունների վրա հիմնված գործառնությունները և ապահովում է ամպի նման մասշտաբ.
• Ավտոմատացման հնարավորություն ունեցող հարթակ, որն օգտագործում է "առաջինը՝ API" մոտեցումը, որը թույլ է տալիս ՏՏ թիմերին ինտեգրվել գոյություն ունեցող գործիքներին և ստեղծել կոմպլեքս աշխատանքային պրոցեսներ:

Նորույթների ձեռքբերման, ինչպես նաև NetApp այ լուծումների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ձեռք բերել netapp@muk.group էլ․հասցեով։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.