Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Կիբերանվտանգության առաջամարտիկ․ MUK-ը լավագույն դիսթրիբյութորն է՝ ըստ Palo Alto Networks-ի

Նորություն

2024-01-10

MUK ընկերությունների խումբը հայտարարել է Palo Alto Networks-ի կողմից պատվավոր մրցանակի ստացման մասին։ Կիբերանվտանգության շուկայի առանցքային խաղացողներից մեկը ճանաչել է MUK-ին CIS Distributor of the year:

Ընկերության ընտրության չափանիշը տարբեր չափերի կազմակերպություններում Palo Alto Networks լուծումների ներդրման և առաջմղման փաստացի արդյունքների գնահատումն էր:

«MUK թիմի ջանքերը ոչ միայն առաջ մղեցին մեզ, այլև սահմանեցին որակի բարձր ստանդարտ, որը ոգեշնչում է մեզ բոլորիս», - մեկնաբանել է Palo Alto Networks-ի՝ Աֆրիկայի և ԱՊՀ տարածաշրջանային էկոհամակարգերի զարգացման ղեկավար Ալի Ֆուաթ Թյուրքայը:

Ամենամյա մրցանակները տրվում են Palo Alto Networks-ի լավագույն գործընկերների խմբին, ովքեր գերազանց են դրսևորել իրենց մեկ կամ մի քանի բիզնես ոլորտներում վերջին 12 ամիսների ընթացքում: Լավագույն դիստրիբյութորն ընտրվել է արժեքավոր բիզնես արդյունքներ և գործընկերներին ու հաճախորդներին օգնելու գործում ցուցաբերած գերազանց արդյուքների համար՝ ստեղծելով արդյունավետ անվտանգություն իրենց բիզնեսի թվային ոլորտի համար: Palo Alto Networks թիմի կողմից՝ որպես անցած տարվա աշխատանքի ակնառու արդյունքներ նշվել է նաև առաջնակարգ սպասարկման աջակցությունն ու հաջող համատեղ մարքեթինգային գործողությունները՝ ներառյալ բազմաթիվ թրեյնինգներ, վարպետության դասեր, սեմինարներ՝ հաճախորդների և գործընկերների համար։

MUK ընկերությունների խումբը Palo Alto Networks-ի լիազորված դիստրիբյուտորն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Մոլդովան և Տաջիկստանը: Ընկերությունները համագործակցությունը սկսել են 2020 թվականի վերջին։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է MUK-ի մասնագետների բարձր կոմպետենտությունը և ընկերության ղեկավար կազմի պրոֆեսիոնալիզմը։

Palo Alto Networks լուծումներ ձեռք բերելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել paloaltonetworks@muk.group էլեկտրոնային հասցեին։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.