Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Ինտելեկտուալ ցանց․ SD-WAN EnGenius-ի առանձնահատկությությունները

Նորություն

2023-09-07

Ծրագրային ապահովման միջոցով սահմանված ցանցը կամ SD-WAN-ը վերջին տարիներին լայն տարածում են ստացել՝ կազմակերպություններին ավելի անվտանգ, արդյունավետ և ծախսարդյունավետ ցանցային լուծումներ տրամադրելու ունակության շնորհիվ: Հաջորդիվ, մենք կանդրադառնանք այս տեխնոլոգիային, ինչպես նաև EnGenius-ի SD-WAN դարպասի գործառույթներին և բիզնես առավելություններին:a

SD-WAN-ը գլոբալ ցանցի (WAN) ծրագրային ծածկույթ է, որն օգնում է միացնել գլխավոր գրասենյակը և հեռավոր մասնաճյուղերը: Տիպիկ WAN կոնֆիգուրացիան իրենից ներկայացնում է միջանցիկ ճարտարագիտություն, որը ստեղծում էր աստղաձև ցանց կենտրոնական գրասենյակով: Չնայած այս մոդելը պարզ է և ընդարձակելի, այն ունի բազմաթիվ խոցելիություններ, ներառյալ մասնաճյուղերի և ամպային ծառայությունների միջև հաղորդակցության հապաղումների: Ամպային ծառայությունների աճը և նոր հավելվածների ներդրումը դարձել են SD-WAN ճարտարագիտության նոր տեսակի մշակման շարժիչ ուժ, որը կենտրոնացած է SD-WAN դարպասի վրա:

Ավանդական ցանցերը սովորական երթուղիչներով (մարշրուտիզատորներով) նախատեսված չէին ամպային հաշվարկների համար: Սովորաբար, դրանք հենվում էին մասնաճյուղերից դեպի կենտրոն թրաֆիքի մարշրուտիզացման վրա: Այս մոտեցումը հանգեցնում է հավելվածների հապաղմանը, ինչը հանգեցնում է վատ աշխատանքի: SD-WAN մոդելը նախագծված է օժանդակելու ծրագրերին և տվյալների հոսքերին, որոնք տեղակայված են լոկալ, հանրային կամ մասնավոր ամպերում և այլ SaaS ծառայություններում:

EnGenius-ի SD-WAN լուծման հիմքում ընկած է SD-WAN դարպասը, որը գործում է որպես կենտրոնական հանգույց և օգնում է կառավարել և ուղղորդել ցանցի թրաֆիքը: Շատ տարբեր ամպային ծառայություններ օգտագործող կազմակերպություններ կարող են օգտագործել SD-WAN դարպասը՝ թրաֆիքն ու և հապաղումները նվազեցնելու նպատակով:

SD-WAN դարպասն ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Այսպիսով, ամենակարևոր առանձնահատկություններից մեկը ցանցային թրաֆիքի համար լավագույն երթուղին դինամիկ կերպով ընտրելու հնարավորությունն է: Երթուղու դինամիկ ընտրությունը ապահովում է ցանցի ավելի արդյունավետ և հուսալի աշխատանքը՝ խուսափելով գերբեռնված կամ անվստահելի երթուղիներից: Դարպասները նաև բալանսավորում են թրաֆիքի բեռնվածությունը և վերացնում "նեղ անցումները"՝ ուղղորդելով թրաֆիքը գերբեռնված պորտից դեպի ազատը: Այն կարող է նաև առաջնահերթություն տալ որոշակի թրաֆիքի կամ բիզնեսի համար կարևոր հավելվածների:

Դարպասը նաև ապահովում է կազմակերպության ցանցի վերահսկման կենտրոնական կետն, ինչը հեշտացնում է ցանցի կանոնակարգերի կառավարումը, մոնիտորինգը, տեղակայումն ու թարմացումը: Ամպային կառավարման միջոցով կարելի է ավելի մանրամասն պատկերացում կազմել ցանցի ճարտարագիտության ՝ ներառյալ մուտքի կետերի, կոմուտատորների և դարպասների մասին:

Լուծումը ներառում է այնպիսի անվտանգության առանձնահատկություններ, ինչպիսիք են firewall-երը, VPN-ները և գաղտնագրումը, որոնք օգնում են պաշտպանել զգայուն տվյալները ցանցով տեղափոխելուց: Այս ֆունկցիաները պաշտպանում են տվյալները պրոտոկոլների խոցելիություններից օգտվող հարձակումներից, ինչպես նաև պահպանում են տեղեկատվությունը անվտանգ՝ նպատակակետին հասնելու ճանապարհին:

Բարձր արագությամբ WAN և LAN պորտերով SD-WAN դարպասը բարելավում է ընդհանուր թողունակությունը՝ մի քանի միացումների միվորման ճանապարհով: Բարձրացված թողունակությունը ապահովում է ցանցի ավելի արագ և հուսալի աշխատանքը:

Ի հավելումն ընդհանուր թողունակության մեծացման, դարպասը կարող է նաև ունենալ ռեզերվային կանալներ՝ ավտոմատ կերպով ռեզերվային WAN-ին միանալու համար՝ կապի վերելքային կանալի խափանման դեպքում:

SD-WAN դարպասը կազմակերպություններին տրամադրում է ցանցային թրաֆիքի կառավարման ապահով, արդյունավետ և ծախսարդյունավետ միջոց: EnGenius-ն առաջարկում է մի շարք դարպասներ տարբեր բիզնես կարիքների համար (https://www.engeniustech.com/sd-wan-gateway.html) և միտված է տրամադրել SD-WAN ճարտարագիտության և ընդհանուր ցանցային միջավայրի կառավարման պարզեցված լուծում։

SD-WAN դարպասների, ինչպես նաև EnGenius-ի այլ լուծումների ձեռքբերման մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել engenius@muk.group էլ․ հասցեին։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.