Նորություն
2023-08-29
Palo Alto Networks ընկերությունը ներկայացրել է իր վերջին ձեռքբերուրումները, ֆունկցիոնալ առանձնահատկություններն ու թարմացումները
Թվային լանդշավթի զարգացումն ինֆորմացիոն անվտանգության ոլորտում նպաստում է նորանոր սպառնալիքների ի հայտ գալուն։ Այդ պատճառով Palo Alto Networks ձգտում է տրամադրել կիբերանվտանգության ոլորտի նորարարական լուծումներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին հուսալիորեն պաշտպանել իրենց տվյալներն ու ինֆրակառուցվածքը։ 2023 թվականի թարմացումները նոր ոլորտային ստանդարտներ են սահմանում և թույլ տալիս ձեռնարկություններին զարգանալ՝ համոզված լինելով սեփական պատպանությունում։
Palo Alto Networks լուծումներն ապահովում են անգերազանցելի պաշտպանություն առաջատար և նորանոր սպառնալիքներից։ Մասնավորապես, 2023 թվականին սահմանվել է ռեկորդային միջին ցուցանիշ՝ 99,9% տարատեսակ վեկտորներով հարձակումների հայտնաբերման դեպքում, ինչը ցույց է տալիս, որ ընկերության լուծումները ի վիճակի են ապահովել նույնիսկ ամենաբարդ սպառնալիքներից պաշտպանություն։ Արհեստական ինտելեկտի վրա հիմնված WildFire տեխնոլոգիան ցույց է տալիս առաջատար վնասատու ծրագրերի հայտնաբերման միջին մակարդակը՝ 99,5%-ով իրական ժամանակում վերլուծության և ակտիվ պաշտպանության շնորհիվ: Advanced URL Filtering ցույց է տվել 98%-անոց արդյունավետություն՝ կանխելով վնասակար կայքեր մուտքը։
Palo Alto Networks ակտիվ զարգացնում է Zero Trust անվտանգության մոտեցման ապահովումը։ Այն տրամադրում է ցանցի համապարփակ սեգմենտացիա, որպեսզի մեկուսացնի գերկարևոր ակտիվներն ու սահմանափակի սպառնալիքների հորիզոնական տարածումը։ Անձի ստուգումը կատարելագործված է ընդլայնված բազմաֆակտորային աուտենտիֆիկացիայի միջոցով, ինչը թույլ է տալիս ապահովել միայն ավտորիզացված օգտագործողների և վստահելի սարքերի մուտքը դեպի ցանցային ռեսուրսներ։ Իսկ վերլուծության առաջատար հնարավորություններն ու անոմալ պահվածքի հայտնաբերման ու անվտանգության պատահարների արագ արձագանքման համար մեքենայական ուսուցումը թույլ են տալիս պահպանել պրոակտիվ պաշտպանությունը։
Քանի որ ընկերություններն ավելի շատ օգտագործում են ամպային միջավայրեր, Palo Alto Networks-ն առաջարկում է անվտանգության ապահովման սեփական լուծումներն, որոնք ադապտացված են ամպային էկոհամակարգերի համար։ Ամպում աշխատանքային բեռնվածությունների պաշտպանությունը իրականացվում է ավտոմատացված և մասշտաբավորվող լուծումներով , որոնք ընձեռում են ռեալ ժամանակում տեսանելության առավելություն, սպառնալիքների վերլուծություն և ամպային ռեսուրսների պաշտպանության համար մանրակրկիտ կառավարում։
Ապահով մուտքի ամպային սահմանային ծառայությունը (SASE) հեշտությամբ ինտեգրում է ցանցային և անվտանգության հնարավորությունները միասնական ամպային հարթակ՝ բարձրացնելով կատարողականությունն ու ապահովելով համաձայնեցված անվտանգություն բաշխված ցանցերով։ Ամպային վերլուծությունը թույլ է տալիս պրոակտիվ հայտնաբերել և չեզոքացնել սպառնալիքներն՝ ապահովելով ՏՏ բաժինները ժամանակում օպերատիվ ու կշռադատված որոշումների կայացման համար տվյալներով։
Palo Alto Networks լուծումների ձեռքբերման մանսին մանրամասն ինֆորմացիա կարող եք paloaltonetworks@muk.group. էլ․ հասցեով։