Հայերեն
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Երկրներ
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանhu.pngՀունգարիաkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան
  • Լուծումներ
    MUK վենդորներMUK լուծումներՊրոդուկտների և ծառայությունների կատալոգ
  • Նորություններ
    Նորություններ և ակցիաներMUK ամսագիրՎիդեո
  • Ուղղություններ
    ՏՏ դիստրիբուցիաՈւսումնական կենտրոնՍպասարկման կենտրոնMUK Cloud ամպային ծառայություններ
  • Ընկերության մասին
    Գլխավորը MUK-ի մասինԿորպորատիվ պրոֆայլԹափուր աշխատատեղեր
  • Դիլերական բաժին
    al.pngԱլբանիաam.svgՀայաստանaz.svgԱդրբեջանbg.pngBulgariahr.pngԽորվաթիաge.svgՎրաստանkz.pngՂազախստանkg.pngՂրղզստանmk.pngNorth Macedoniamd.pngՄոլդովաmn.pngՄոնգոլիաae.pngUnited Arab Emiratesrs.pngSerbiasi.pngՍլովենիաtj.pngՏաջիկստանtr.svgԹուրքիաtm.pngԹուրքմենիստանua.pngՈւկրաինաuz.svgՈՒզբեկստան

Palo Alto Networks-ը ճանաճվել է առաջատար ըստ Gartner-ի

Նորություն

2023-08-07

Palo Alto Networks-ը 11 տարի անընդմեջ ճանաչվում է Gartner Magic Quadrant-ի առաջատար հաջորդ սերնդի ցանցային firewalls-ի մեջ։

Gartner անկախ գործակալությունն անց է կացնում ամենամյա գնահատում՝ firewall արտադրողների շրջանում՝ հիմնվելով ֆունկցիոնալության, ինչպես նաև վաճառքների մակարդակի և հաճախորդների վստահության թեստերի արդյունքների վրա։

Palo Alto Networks-ն արդեն 11-րդ տարի անընդմեջ ճանաչվում է 2022 թվականի NGFW Magic Quadrant Leader-ը: Հասնել և պահպանել առաջատարի դիրքին Palo Alto Networks-ին օգնել են անդադար զարգացումն ու նորարաչությունը՝ թույլ տալով հաճախորդներին առաջարկել ինֆորմացիոն անվտաբգության լավագույն միջոցները, որոնք հիմնված են Machine Learning և Deep Learning վրա՝ նախկինում անհայտ Zero-day սպառնալիքների կանխման համար։ Վերջերս ներկայացված PAN-OS 11.0 Nova օպերացիոն համակարգը ներառում է նոր Advanced WildFire ամպի վրա հիմնված անվտանգության ծառայությունը, որն ապահովում է աննախադեպ պաշտպանություն վտանգավոր ծրագրերից: Advanced Threat Prevention (ATP) այժմ օգնում է պաշտպանվել ինյեկցիոն հարձակումներից, իսկ Advanced URL Filtering-ն առաջարկում է ոլորտում առաջին վեբ Zero-day հարձակումների դեմ պաշտպանություն՝ յուրաքանչյուր Palo Alto Networks NGFW-ի վրա ներկառուցված Deep Learning հնարավորություններով։

Ոլորտում առավել ամբողջական Prisma SASE լուծումը պարզեցնում և ապահովում է վստահելի օգտատերերի մուտքը դեպի իրենց կազմակերպության հավելվածներ և ցանց մեկ պրոդուկտի միջոցով, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում օգտատերերը: ZTNA 2.0 անվտանգության համակարգը պաշտպանում է ինչպես մուտքը, այնպես էլ տվյալները՝ զգալիորեն նվազեցնելով տեղեկատվության արտահոսքի վտանգը, մինչդեռ ամպի վրա հիմնված ճարտարագիտությունը՝ ինտեգրված ավտոնոմ թվային փորձի կառավարմամբ (ADEM), ապահովում է օգտատիրոջ բացառիկ փորձառություն:

Palo Alto Networks-ի AIOps NGFW ֆունկցիոնալը օգնում է հաճախորդներին կիրառել անվտանգության լավագույն փորձը՝ քայլ առ քայլ խորհուրդներով, նվազեցնել սխալ կոնֆիգուրացիաները, որոնք կարող են հանգեցնել անվտանգության խախտումների, և կանխատեսել ցանցի վրա ազդող խնդիրները՝ նախքան դրանք առաջանալը: AIOps-ն այժմ մշակում է ամսական 49 միլիարդ մետրիկներ 60,000 firewalls-ի համար և ամեն ամիս հաճախորդներին տրամադրում է ինֆորմացիա 24,000 սխալ կոնֆիգուրացիաների մասին, firewall-ի աշխատունակության խնդիրների և անվտանգության այլ միջադեպերի մասին:

Palo Alto Networks-ը նաև առաջարկում է Prisma և Cortex ամպի վրա հիմնված մի քանի անվտանգության ծառայություններ, որոնք աշխատում են միասին՝ կանխելու հարձակումները՝ հարձակման կյանքի ցիկլի յուրաքանչյուր փուլում: Դրանք տրամադրվում են որպես ցանցային անվտանգության հարթակի մի մաս, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս շուկայի առաջատար անվտանգությամբ ապահովել իրենց տվյալների կենտրոնները, մասնաճյուղերն ու մոբիլ աշխատակիցներին, ինչպես նաև մուլտիամպային և հիբրիդային միջավայրերում հավելվածները։ Palo Alto Networks լուծումների ձեռքբերման մասին մանրամասն ինֆորմացիա ստանալու համար խնդրում ենք գրել mailto:office@muk.tj էլ․հասցեին։

© 2008-2025 MUK. Բոլոր իրավունքները պաշտպանված են.