Veritas-ը ամերիկյան ընկերություն է, որը մշակում է տեղեկատվության պահպանման կառավարման ծրագրակազմ կազմակերպությունների համար:
Veritas-ը մշակում և տրամադրում է լուծումներ պահուստավորման և վերականգնման, բիզնեսի շարունակականության, տեղեկատվության կառավարման և պահեստավորման կառավարման համար: Այն առաջարկում է համակարգի վերականգնման լուծումներ՝ պաշտպանելու աշխատասեղանները (desktops), դյուրակիր համակարգիչները, սերվերները և վիրտուալ մեքենաները, ինչպես նաև NetBackup սարքերը, որոնք ապահովում են տվյալների կենտրոնների, հեռավոր գրասենյակների և վիրտուալ միջավայրերի կրկնօրինակում և վերականգնում:
Շուկայում ներկայացված լինելով 1983թ-ից, այսօր ընկերությունը հանդիսանում է կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի պաշտպանության և կառավարման առաջատարը: Բոլոր ծրագրային արտադրանքները հիմնված են տվյալների կրկնօրինակման և վերականգնման ոլորտում սեփական նորարարական տեխնոլոգիաների վրա: Veritas-ի արտադրանքի գիծը ինտեգրված արտադրանքի մի շարք է երեք հիմնական ոլորտներում՝ մատչելիություն, պաշտպանություն և վերլուծություն: