․ M.U.K. Computers ընկերությունը, որը MUK ընկերությունների խմբի տեղական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում, իր գործունեությունը սկսել է 2014 թվականին:
Աշխատանքի ընթացքում պայմանագրեր են կնքվել ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատար արտադրողների հետ,ինչպիսիք են՝ 3Dconnexion, A10: , ACTi, AEG, Altaro, Ametek, Arista, Atos, Autodesk, BENQ, BitTitan, Bitdefender, Brickcom, Centerm, Conteg, DDN, Dell Technologies, Delphix, Dropsuite, EnGenius, Extreme Networks, Genie Networks, Grandstream, HCL, , IBM, Identiv, InFocus, Infinidat, Infortrend, Ivanti, Jabra GN, Juniper Networks, Keenetic, Kingston, Kstar, LearnQuest, Lenovo, Matrix, Microsoft, Ncomputing, NetApp, Nexsan, Nutanix, Nvidia, Oracle, Palock Proget, Qnap, Qualys, Quest, RCG Power, RSA, Radware, SaneBox, Shavlik, Sopar, Stratus, Symantec, Tecnoware, Tescom, TrippLite, VCE, VMware, Veeam, Veritas, Vertiv, YSoft, Zimbra, Zoom: Բացի այդ, ընկերությունն ակտիվորեն զարգացնում է գործընկերային ցանցը Հայաստանում՝ վաճառքն իրականացնելով բացառապես իր գործընկերների միջոցով և օգնելով նրանց իրականացնել տարբեր մասշտաբային նախագծեր բիզնեսի տարբեր ոլորտների հաճախորդների համար:
Սերվերներ և Տվյալների պահպանման համակարգ (DSS)
Իր գործընկերների աջակցությամբ M.U.K. Computers-ը սերվերային լուծումներ է տրամադրում պետական մարմիններին, ֆինանսական կազմակերպություններին, հեռահաղորդակցության օպերատորներին և այլ առևտրային կառույցներին: M.U.K. Computers-ի գործընկերները շարունակում են հաջողությամբ իրականացնել նախագծեր՝ տվյալների կենտրոնների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի (DSS) և հիպերկոնվերգենտ լուծումների ինտեգրման համար՝ հիմնվելով Dell, EMC, IBM, Lenovo, Oracle արտադրողների վրա:
Ցանցային սարքավորումներ և անվտանգություն
Գործընկերների հետ միասին M.U.K. Computers-ն առաջարկում է Juniper և Extreme Networks ցանցային լուծումներ հայկական շուկայում, ինչպես նաև անվտանգության լուծումների լայն սպեկտր, ինչպիսիք են՝ վերլուծական, SIEM, ավազատուփ (sandbox)՝ A10 հիմքով, IBM, Fortinet, Symantec, Microsoft, Oracle:
Ամպային լուծումներ
M.U.K. Computers-ը մասնակցում է ամպային տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը: Ուսուցանելով ու զարգացնելով ամպային վաճառքի նոր մոդելներ՝ M.U.K. Computers-ը նաև փորձում է ընդգրկել նոր գործընկերների, որոնք զբաղվում են միայն ամպային լուծումներով։ M.U.K. Computers-ն իրականացնում է այս առաքելությունը վենդորների հետ համատեղ, որոնք են՝ Microsoft, IBM, Oracle, VMware:
Աշխատանք գործընկերների հետ
M.U.K. Computers ընկերությունն իր պորտֆելի ապրանքանիշերը շուկայում առաջ մղելիս հատուկ ուշադրություն է դարձնում գործընկերների և հաճախորդների վերապատրաստմանը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ՝ նոր ապրանքների շնորհանդեսներ, վերապատրաստման սեմինարներ, վեբինարներ և այլն: