Palo Alto Networks-ը հաջորդ սերնդի միջցանցային էկրանների (firewalls) մշակող է և ցանցային անվտանգության համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը: Palo Alto Networks լուծումները պաշտպանում են կազմակերպություններին բոլոր տեսակի սպառնալիքներից՝ օգտագործելով անվտանգության, ավտոմատացման և վերլուծության վերջին ձեռքբերումները: Palo Alto Networks-ի հաջորդ սերնդի միջցանցային էկրանները բացառիկ տեղեկատվություն և մոնիտորինգ է տրամադրում ընկերության ցանցային հոսքին և թույլ է տալիս վերահսկել առանձին հավելվածները, օգտվողները, ինչպես նաև ֆայլերի տեսակները և դրանց բովանդակությունը: Նրանք օգտագործում են տեղեկատվություն առկա սպառնալիքների մասին բազմաթիվ տարբեր աղբյուրներից, կիրառում են ավտոմատացման հնարավորություններ՝ նվազեցնելու արձագանքման ժամանակը և ապահովում են անսահմանափակ մուտք դեպի անվտանգության գործառնական հարթակի բոլոր բաղադրիչները: Նաև Palo Alto Networks ցանցային էկրանների պաշտպանության մոդուլներն օգտագործում են նորարարական մեքենա՝ ուսուցման մեթոդներով և վարքագծային վերլուծությամբ, ունեն բազմաթիվ մեթոդներ՝ պաշտպանելու ֆինանսական, բժշկական, էներգետիկ և հեռահաղորդակցական ցանցերի կարևոր հատվածները՝ միաժամանակ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը մինչև 360 Գբ/վ: Ցանցային էկրանները հասանելի են որպես ֆիզիկական կամ վիրտուալ սարքեր, ինչպես նաև որպես ամպային ծառայություն: